
Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Սահակյանն ահազանգում է Վանաձորի Տարոն-2 թաղամասում աղբի կուտակումների մասին։ Ըստ օգտատիրոջ՝ տարածքը միշտ կիսատ-պռատ է մաքրվում, իսկ տիրող վիճակի համար հավասարապես պատասխանատու են թե՛ պատկան մարմինները, թե՛ աղբը թափող քաղաքացիները։ Մասնավորապես գրել է
«Գիտեմ, որ այդքան էլ կապ չունի խմբի հետ, բայց էս փնթիությունը էլ տանելի չէ: Ինչքան գալիս եմ Տարոն- 2 ամեն անգամ նույն պատկերն ա: Չգիտեմ ավելի շատ ում մեղադրեմ թափողներին, թե որ գալիս են միշտ կիսատ-պռատ մաքրում: Ինչքա՞ն կարելի է կեղտի մեջ ապրել ,ե՞րբ պիտի էս ամեն ինչի վերջը տրվի: Ոչ մի տեսակի արդարացում չեմ կարողանում սրան գտնեմ ու մենակ էստեղ չի, ամբողջ քաղաքն ա աղբի մեջ կորած ու ոչ մարդիկ են մի բան ձեռնարկում , ոչ էլ պատկան մարմինները: Չենք սիրում էլի մեր բնությունը, մեր քաղաքը, մեր երկիրը ... բայց մեծ-մեծ խոսելուց մեզ հասնող չկա... ամոթ է»․ Աննա Սահակյան
