Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
14/8/2026
share

COP17-ի նախապատրաստական շինարարության հետևանքները՝ Հրազդանի կիրճում․ ի՞նչ է արձանագրել ԲԸՏՄ-ն

Մի խումբ ՔՀԿ կազմակերպություններ դիմել էին ՀՀ բնապահպահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգելով՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնում շինարարական աշխատանքների արդյունքում հողային և քարային զանգվածի Հրազդանի կիրճի, Հրազդան գետի հունի, ինչպես նաև կիրճում աճած ծառերի վրա ազդեցության վերաբերյալ։

ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պատասխանել է, որ տեսչական մարմնի աշխատակիցները Երևանի քաղաքապետրանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հետ այցելել են «Մերիդիան» ՓԲԸ-ի գործունեություն ծավալելու վայր։

Նրանք արձանագրել են, որ COP 17 կենսաբազմազանությանը նվիրված միջոցառումների կազմակերպման համար կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ բուսահող և հողային զանգված է լցվել Հրազդան գետի լանջ և ծառելին արանքում, որի արդյունքում ըստ դենդրոլոգի եզրակացության ծառերը մինչև աճի դադարեցման աստիճան վնասված չեն ուստի հնարավոր չէ հաշվարկել բուսական աշխարհին պատճառված վնաս, որովհետև բուսական աշխարհին պատճառված բնասը հաշվարկվում է ծառերի և թփերի հատման, ոչնչացման և մինչև աճի դադարեցման աստիճանը վնասման դեպքում՝ յուրաքանչյուր միավորի համար՝ ըստ ծառի կոճղի տրամագծի։

Ըստ տեսչականի արձանագրվել է նաև, որ գետի հունի փոփոխություն տեղի չի ունեցել։

Տեսչական մարմնից պատասխանել են նաև, որ տվյալ կառուցապատման մակերեսի համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության ենթակա չէ։

Վերը նշված հանգամանք երից ելնելով ահազանգի հիման վրա հարոցված վարչական վարույթը կարճվել է։

facebook sharing button facebook