Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
14/8/2026
share

Ճապոնիայում 6 մարդ է զոհվել հեղեղների հետևանքով

Հինգշաբթի և ուրբաթ արևելյան Ճապոնիայում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով 6 մարդ է զոհվել։ Երկրի օդերևութաբանական ծառայությունը Տոկիոյի մոտ գտնվող Չիբա պրեֆեկտուրայի համայնքների մեծ մասում ուժեղ անձրևների ամենաբարձր՝ 5-րդ մակարդակի նախազգուշացում է հայտարարել, գրում է Kyodo-ն։

Չիբա և Իչիկավա քաղաքները, ինչպես նաև այլ համայնքներ, հինգշաբթի երեկոյան քաղաքացիներին կոչ են անել անհապաղ անվտանգության միջոցառումներ ձեռնարկել։ Չիբա պրեֆեկտուրայում ճանապարհները հեղեղվել են։ Ուրբաթ ժամը 11:00-ի դրությամբ՝ Չիբա պրեֆեկտուրայում տարհանման հրամաններն ուժի մեջ են մնացել շուրջ 102,600 մարդու համար։ Իբարակիում բոլոր հրամանները չեղյալ են հայտարարվել։

Չիբայում և Իբարակիում, ինչպես նաև Սաիտամա և Գունմա պրեֆեկտուրաներում ավելի քան 200 տարհանման կենտրոն է ստեղծվել։ Առատ տեղումները Չիբայում, ինչպես նաև Տոկիոյի որոշ հատվածներում տրանսպորտային երթևեկության լայնածավալ խափանումներ են առաջացրել, բազմաթիվ մարդիկ մնացել են մեքենաներում արգելափակված։  
 

facebook sharing button facebook