Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
14/8/2026
share

«Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից է կալանավորվել

Կալանավորվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի չորս աշխատակից, իսկ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մեկ պաշտոնատար անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 4 աշխատակից և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 1 պաշտոնատար անձ:

«Վարույթն առնչվում է նորակառույց շենքերում գազամատակարարման գործընթացում թույլ տրված խախտումներն անտեսելու պայմաններում դրական եզրակացություն տրամադրելու համար կաշառք տալու դեպքերին։ Ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը»,- հայտնել են կոմիտեից:

facebook sharing button facebook