Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
12/8/2026
share

Տեղի ունեցավ «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկո-ակտիվիսական շարժման ամառային հավաքը (տեսանյութ)

Հուլիսի 24-26-ը Լուռու Փոքր Այրումում «Կանաչ Խորհուրդների Դաշնություն» էկո-ակտիվիստական շարժման ամառային հավաքն էր։

Երկօրյա հանդիպման ընթացքում Հայաստանի տարբեր մարզերից եկած էկոակտիվիստները քննարկեցին դաշնության հետագա զարգացման և գործունեության ռազմավարական քայլերը, բնապահպանական հարցեր։

Կանաչ խորհորրդների դաշնության անդամ, ֆերմեր Հայկ Իսախանյանը Եղեգնաձորից է եկել։ Վերջին տարիներին ակտիվորեն պայքարում է Վայոց ձորի մարզի կանաչ կայուն զարգացման համար։ Մարզի այցեքարտը հանդիսացող խաղողագործությունն ու գինեգործությունը վտանգի տակ է հայտնվել հանքարդյունաբերական տարբեր ծրագրերի ֆոնին, ինչը խիստ մտագում է նրան։ Ասում է՝ հանքի հեռանկարը հակասում է մարզի կայուն զարգացմանը։ Որտեղ գյուղատտնտեսությանն ու գինեգործությանը զուգընթաց վերջին տարիներին ակտիվորեն զարգանում է նաև զբոսաշրջությունը։

Կանաչ խորհուրդների դաշնություն» էկո-ակտիվիստական շարժման աշխատանքը ավելի համակարգված կդարձնի նաև «Ստեփանավանն առանց հանք» նախաձեռնող խմբի պայքարը, կարծում է Հովսեփ Խաչատրյանը, ով մտահոգ է Ստեփանավանի բնապահպանական խնդիրներով։

Կանաչ խորհուրդների դաշնություն էկո-ակտռիվիստական շարժման համահիմնադիր Օլեգ Դուլգարյանի խոսքով Հայաստանի համայնքներում կանաչ խորհուրդների ձևավորումը առաջնային է, հատկապես կարևոր է տեղական ակտիվ խմբերի ձևավորումը։ Դա հնարավորություն կտա մարդկանց իրենց համայքներում պաշտպանել սեփական շահերը և ակտիվորեն ներգրավվել որոշումների կայացման գործընթացում։

Կանաչ խորհորդների դաշնություն էկո–ակտիվիստական շարժման առաջիկա օրակարգերերը կձևավորվեն Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների շուրջ, որոնց առանցքում կլինեն համայնքների սոցիալ-էկոլոգիական հարցերը, տեղական ժողովրդավարությունը։ Այդ համատեքստում ուշադրության կենտորնում կլինի նաև ՔՈփ 17-ը, որպես բնապահպանական կարևոր իրադարձության։

Հավաքի կարևոր արդյունքներից էր նաև «Կանաչ Խորհուրդների Դաշնության» հայտարարության ընդունումը, որով կոչ է արվում մինչև COP17-ը Հայաստանում ներդնել հակա-SLAPP օրենսդրություն՝ պաշտպանելու բնապահպանական ակտիվիստներին և հանրային մասնակցության իրավունքը։

Կանաչ խորհուրդնեի դաշնության ամառային հավաքը նշանավորվեց նաև անդամների համալրմամբ, նրանցից շատերը էկո-ակտիվիզմի ակադեմիայի շրջանավարտներ են։

facebook sharing button facebook