
Հայաստանում Շվեդիայի դեսպանությունը անդրադարձել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» համաժողովին, որին մասնակցել էր նաև այաստանում Շվեդիայի դեսպան Էվա Սունդքուիսթը: Դեսպանությունը մասնավորապես նշել է. ««Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025թ․» համաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց շրջակա միջավայրի պաշտպանությանը, համայնքների դիմակայունության ամրապնդմանը, տեղական ժողովրդավարությանը և հանրային մասնակցության կարևորությանը։
Հայաստանում Շվեդիայի դեսպան Էվա Սունդքուիսթն ընդգծեց Շվեդիայի հանձնառությունը կանաչ և կայուն փոխակերպմանը, ինչպես նաև այս ուղղությամբ համագործակցության կարևորությունը։ Մասնակիցները ներկայացրեցին համայնքների առջև ծառացած մարտահրավերները՝ միաժամանակ ընդգծելով համայնքներում բնապահպանական շարժման աճող դերը։
Շվեդիայի և Հայաստանի համար այս քննարկումները կարևոր են՝ համատեղ աշխատանքը շարունակելու, փորձի փոխանակման և համայնքներին ավելի կայուն ապագա կառուցելու գործում աջակցելու համար։
Քանի որ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի COP17-ը, առավել քան երբևէ կարևոր է համայնքների փորձն ու ձայնը լսելի դարձնել բնության և մարդկանց պաշտպանության, ինչպես նաև կայուն ապագայի կառուցման վերաբերյալ ավելի լայն քննարկումներում»։
Հիշեցնենք, որ 2026թ․ հուլիսի 28-ին Երևանում «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կայացավ «Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» համաժողովը, որին մասնակցել էին նաև ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստը և Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը։ Համաժողովի ժամանակ ներկայացվեց և քննարկվեց Հայաստանում համայնքային բնապահպանական շարժումների զարգացումը, էկոակտիվիստների ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև ռազմավարական դատական հայցերի (SLAPP) ազդեցությունը քաղաքացիական ակտիվիզմի և լրագրողական գործունեության վրա թեմաները։
Համաժողովի մասին ավելի մանրամասն այստեղ։
