Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
12/8/2026
share

Կոնգոյում և Ուգանդայում Էբոլայի բռնկման պատճառը կենդանիներից վարակի նոր փոխանցումն է. հետազոտություն

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայի ընթացիկ բռնկումը կապված է «Բունդիբուգո» (Bundibugyo) տեսակի նոր տարբերակի հետ: Սա վկայում է, որ վիրուսը մարդկանց է փոխանցվել կենդանիներից, այլ ոչ թե նախկին բռնկումների հետևանք է. նշված է նոր հետազոտության մեջ:

Կոնգոյի, Ուգանդայի, Բելգիայի և այլ երկրների մասնագետները վերլուծել են Կոնգոյում և Ուգանդայում 22 պացիենտից վերցված նմուշների գենետիկական կառուցվածքը: Պարզվել է, որ այս շտամը տարբերվում է 2007 և 2012 թվականների բռնկումների ժամանակ արձանագրված «Բունդիբուգո» տեսակներից:

«Nature Medicine» ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ վիրուսը կենդանուց փոխանցվել է մարդուն, որից հետո սկսել է տարածվել մարդկանց միջև:

Հետազոտությունը չի հստակեցնում վարակի կենդանական աղբյուրը:

Գենետիկական վերլուծությամբ հաստատվել է նաև, որ Ուգանդայում արձանագրված դեպքերը կապված են Կոնգոյի բռնկման հետ:

Հեղինակների գնահատմամբ՝ թեստավորման և վիրուսի սեկվենավորման ընդլայնումը թույլ կտա ավելի վաղ հայտնաբերել ապագա բռնկումները:

«Բունդիբուգո» տեսակի դեմ հաստատված պատվաստանյութ կամ բուժում ներկայումս չկա, դրանք դեռ մշակման փուլում են:

Բռնկման մասին հայտարարվել է մայիսի 15-ին: Պաշտոնական տվյալներով՝ արձանագրվել է վարակման 4,381 հաստատված դեպք, մահացել է ավելի քան 2,000 մարդ. Reuters

facebook sharing button facebook