Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
12/8/2026
share

Լիբանանը վերացրել է մահապատիժը

Լիբանանի խորհրդարանն այսօր քվեների մեծամասնությամբ վերացրել է մահապատիժը։

«Այսպիսով, Լիբանանը դարձել է Մերձավոր Արևելքի առաջին պետությունը, որ պաշտոնապես հրաժարվել է ծայրահեղ այս պատժաչափից», - հաղորդում է France-Presse գործակալությունը։

Վերջին անգամ Լիբանանում մահապատիժը կիրառվել էր 2004 թվականին։

«Սա պատմական իրադարձություն է։ Մահապատժի առկայությունը Լիբանանի քրեական օրենսգրքում նախկինում խոչընդոտում էր Բեյրութի կողմից հետախուզվող անձանց արտահանձնմանը այն երկրներից, որտեղ այդ պատժաչափն արգելված է», - հայտարարել է Լիբանանի արդարադատության նախարար Ադել Նասարը։

facebook sharing button facebook