Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
11/8/2026
share

Լոռու մարզի Եղեգնուտ, Դեբետ և Վահագնի բնակավայրերում քննարկվեց Հանքաձորի հանքերևակման նախագիծը (տեսանյութ)

2026թ․ օգոստոսի 11-ին Լոռու մարզի Փամբակ համայնքի Եղեգնուտ, Դեբեդ և Վահագնի գյուղերում հանրային լսումներ անցկացվեցին Փամբակ համայնքի վարչական սահմաններում գտնվող Հանքաձորի հանքային դաշտի տարածքում երկրաբանական  ուսումնասիրություն կատարելու համար համայնքի նախնական համաձայնությունը ստանալու նպատակով։

Նախաձեռնողը «ԲԱՐԻԲԱ» ՍՊԸ-ն է, որն ըստ էլեկտրոնայի ռեգիստրի տվյալների՝ գրանցվել է 2026թ․ մարտի 30-ին, որպես «Այլ հանքագործական գործունեությանն օժանդակող ծառայությունների մատուցում» ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություն։

Ծրագիրը 3 գյուղերում ներկայացրեց «ԲԱՐԻԲԱ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մուրադյանը, նշելով, որ աշխատելու են նոր տեխնոլոգիաներով, իսկ հետախուզության փուլում շրջակա միջավայրին վնաս չեն պատճառելու։

Առաջին լսումը Եղեգնուտում էր, որտեղ լսմանը մասնակցող բնապահպան ակտիվիսները մի շարք խնդրահարույց հարցեր բարձրացրին, մասնավորապես նշոլվ, որ մարզի հանքարդյունաբերական այլ բնակավայրերում՝ Ախթալայու, Շամլուղում, Քարաբերդում արտագաղթը մեծ թիվ է կազմում, իսկ զբոսաշրջությունը չի զարգանում, չնայած առկա հնարավորթյուններին։

Իրավապաշտպան Օլեգ Դուլգաարյանը կարևորեց համայնքների զարգացման ռազմավարություն ունենալը։ Այն հնարավորություն կտար ցույց տալու, թե համայնքը ինչ ուղղությամբ է նախանշել իր զարգացումը։  Այս պարագայում գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը որպես ռազմավարական զարգացման ճյուղ որդեգրած գյուղերում հանքարդյունաբերական գործունեությունն անհամատեղելի կլիներ։

Իսկ այս գյուղերում զբոսաշրջությունը մեծ վերելք է ապրում։ Զարգացման մեծ ներուժ ունի հատկապես օրգանական գյուղատնտեսությունը։ Վերջին տարիներին նշված գյուղերում բազմաթիվ հյուրատներ են բացվել, որոնք ընդունում են բազմաթիվ զբսաշրջիկների։  

Բնակիչներից մեկը Վահագնիում ասաց՝ գյուղացիները պետք է իմանան, որ հանքի շահագործման պարագայում հետագայում իրենց սնունդը թունավորված է լինելու։ Ասաց՝ այդ մասին ընկերությունը պարտավոր է ասել այս փուլում։ Մատնացույց արեց արդեն չգործող հանքերը, որոնց թափոնները այդպես էլ չեն ռեկուլտիվացրել ու շարունակում են աղտոտել շրջակա միջավայրը։

Մյուս մանրամասները՝ տեսանյութերում։

 

facebook sharing button facebook