
Օգոստոսի 8-9-ը, Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության Արտակարգ և Լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը այցելեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի ՀՀ Լոռու մարզի Փոքր Այրում գյուղում գտնվող «Գրին Քեմփ» էկո-գյուղական և քաղաքացիական հասարակության զբոսաշրջության կենտրոն Սոցիալական Ձեռնարկատիրություն։
Այցի ընթացքում դեսպանը ծանոթացավ «Գրին Քեմփ» քեմփինգին, ՍՁ-ի ստեղծման փիլիսոփայությանը, նրա կողմից տարվող աշխատանքներին, կենտրոնում գործող Էկո-ակտիվիզմի Ակադեմիային, նրա նպատակներին, ծանոթացավ էկո-ակտիվիզմի ակադեմիայի 6-րդ հոսքի մասնակիցների հետ։
Դեսպանին Գրին քեմփում առավել շատ տպավորեց շրջապատող բնությանը։
«Ինձ Օլեգ Դուլգարյանը հրավիրեց այստեղ, որպեսզի ծանթանամ Գրին քեմփին, ծանոթանամ էկո-ակտիվիզմի ակադեմիայի մասնակիցների հետ։
Լոռու մարզը ինձ անծանոթ չէ, բայց այս վայրից առաջինը տպավորեց իհարկե հրաշալի բնությունը, որն ամենուր է Լոռիում։ Ես իմացա, որ բացի շքեղ բնությունից այստեղ կա նաև այս վայրը՝ Գրին քեմփը և շատ ուրախ եմ, դրա համար»,-նշեց դեսպանը։
Դեսպանի այցը «Գրին Քեմփ» ևս մեկ առիթ էր ներկայացնելու Լոռու ոչ միայն բնական, այլև քաղաքացիական ներուժը։ Փոքր Այրումում ստեղծված կենտրոնը բնությունն ու համայնքային կյանքը համադրում է կրթության, էկոակտիվիզմի և քաղաքացիական մասնակցության հետ՝ փորձելով ստեղծել մի միջավայր, որտեղ բնության պահպանությունը դառնում է ոչ միայն գաղափար, այլև համայնքային կյանքի մաս։ Այցի ավարտին դեսպանն ընդգծեց նման նախաձեռնությունների կարևորությունը։
