Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
10/8/2026
share

Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում ժամանակավոր գազանջատումներ կլինեն

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դպրոցի, Աբովյան, Զաքարյան, Հերացու, Բանակի փողոցների, Վարդանանց փողոցի թիվ 122 բազմաբնակարան շենքի, ինչպես նաև Կուրթան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

 

Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա»-ն։ Օգոստոսի 10-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
 

facebook sharing button facebook