Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
09/8/2026
share

Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց։ Հայտնում են Քննչական կոմիտեից։

 

Օգոստոսի 8-ին կոմիտեից հայտնել էին, որ սպանություն պատվիրելու մեղադրանքով ձերբակալվել է Արգամ Աբրահամյանը։

Ըստ Քննչական կոմիտեի՝ դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված սպանությունը պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը։

Իրավապահներն այս դեպքը խիստ անձնական մանրամասներով էին ներկայացրել։ Հաղորդագրությանը հաջորդել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հայտարարությունը, որով անընդունելի է համարվել քրեական վարույթի վերաբերյալ հանրային հաղորդակցության շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների անհարկի հրապարակումը:

facebook sharing button facebook