
Տարիներ շարունակ «Նոր Արաբկիր» զբոսայգուց դեպի Հրազդանի կիրճ տանող հատվածը լցվում է շինաղբով: Այս մասին «Քաղաքացու ձայնին» հայտնում է տարածքի բնակիչ Նառա Մանուկյանը:
Նրա խոսքով՝ խնդրի մասին պարբերաբար հայտնել են քաղաքապետարան և ոստիկանություն, սակայն խնդրին չեն ստացել որևէ լուծում: Բնակիչների փոխանցմամբ՝ աղբ թափելու պատճառով ծառեր են ոչնչացվել։
Երևանի քաղաքապետարանից գրությամբ հայտնել են, որ տարածքում շինարարական աղբ չի հայտնաբերվել:
