Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
07/8/2026
share

Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվն անցել է 4,000-ը

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայով վարակման հաստատված դեպքերի թիվն առաջին անգամ անցել է 4,000-ը: Ըստ պաշտոնական տվյալների՝ արձանագրվել է վարակման 4,053 և մահվան 1,850 դեպք: Սա պատմության մեջ ամենաարագ տարածվող համաճարակն է:

Վարակներ են գրանցվել 5 նահանգներում (Իտուրի, Հյուսիսային Կիվու, Հարավային Կիվու, Վերին Ուելե, Տշոպո): Փորձագետները նշում են, որ վիրուսը տարածվում է դեռ հունվարից՝ նախքան մայիսի 15-ին բռնկման մասին պաշտոնապես հայտարարելը, ուստի իրական ցուցանիշները կարող են շատ ավելի բարձր լինել:

Տարածմանը նպաստել են ուշ հայտնաբերումը, ռազմական հակամարտությունը, ինչպես նաև վիրուսի տվյալ տեսակի դեմ պատվաստանյութերի ու բուժման միջոցների պակասը․ Reuters

facebook sharing button facebook