Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
06/8/2026
share

Հայտնի է Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների օրը

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի որոշման համաձայն 2026 թվականի հոկտեմբերի 25-ին Ստեփանավան համայնքում տեղի կունենան ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ՝ ՏԻՄ ընտրությունները։

Ըստ որոշման՝ նորընտիր ավագանին իր լիազորությունները կստանձնի ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո 5-րդ օրը։ Այդ պահից ի վեր կդադարեցվեն Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքների գործող ՏԻՄ-երի լիազորությունները։

Հիշեցնենք, որ կառավարության որոշման, վարչատարածքային փոփոխությունների համաձայն՝ Ստեփանավան համայնքը խոշորացվել է՝ իր մեջ ներառելով Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ համայնքները:

facebook sharing button facebook