
ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանին 2026թ․ ապրիլի 10-ին նախնական համաձայնություն է տվել «Բակտեկ Էկո» ՍՊԸ-ի կողմից Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրում գործող Արջուտի ոսկու հանքաքարի վերամշակման ֆաբրիկայի վերակառուցման և /կամ ընդլայնում և/ կամ տեխնոլոգիական վերազինմանը, ինչպես նաև պոչամբարի կառուցման և առկա պոչամբարի ընդլայնմանը, բայց դեմ է քվերակել նույն ընկերության կողմից Արջուտի ոսկու հանքավարի հարակից տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություններ կատարելուն նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն տրամադրելուն։
Նիստի ժամանակ համայնքի ղեկավարը նշում է, որ բնակիչները կողմ են արտահայտվել Արջուտի ոսկու հանքաքարի վերամշակման ֆաբրիկայի վերակառուցմանը և տեխնոլոգիական վերազինմանը, ինչպես նաև պոչամբարի կառուցմանն ու առկա պոչամբարի ընդլայնմանը, բայց դեմ են եղել նոր երկրաբանական ուսումնասիրությունների կատարմանը, որովհետև այդ տարածքներում իրենց ջրային ռեսուրսներն են։
ՄԱՐՏԻ 4-ին կայացած հանրային քննարկումները թեժ էին
2026թ․ մարտի 4-ին կայացած հանարային քննարկումները թեժ էին։ Հանրային քննարկմանը ներկա էին գյուղում զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարած քաղաքացիներ և բնակիչներ, ովքեր «Քաղաքացու ձայնը»-ի տեսախցիկի առաջ հայտարարեցին, որ մինչև հիմա ոչ մի օգուտ չեն տեսել հանքից, հիմա էլ դեմ են, ու հիմնականում դեմ են պոչամբարի ընդլայնմանը։ Որոշ քաղաքացիներ էլ իրենց մտահոգությունը հայտնեցին՝ ասելով, որ մեկ է՝ ինչ էլ ասեն, իրենց ձայնը չի լսվելու։ Մասնակիցները նաև հարց հնչեցրին, արդյո՞ք ավագանին որոշում ընդունելուց առաջ հաշի առնելու է իրենց դեմ կարծիքները և կամ արդյո՞ք կարիք չկա հանրաքվե անցկացնելու։ Առաջարկեցին նաև, որ համայնքի ավագանին անպայման մասնակցի նման քննարկումների, որպեսզի կարողանա հիմանվորել իր որոշումը։ Լրագրող Լուսինե Սարգսյանն էլ հարցրեց՝ եթե ամեն ինչ այդպես լավ է, ինչո՞ւ էին 2025թ․ հանքի աշխատողները գործադուլ անում։ Պատասխանեցին, որ դա ներքին հարց է, ու արդեն կարգավորվել է։
/Հանրային լսումների ուղիղ տեսագրությունները տեքստին կից-խմբ․/
Հիշեցնենք, որ Արջուտի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը «Բակտեկ էկո» ՍՊԸ-ն ստացել է 2014թ․-ին՝ 26 տարի ժամկետով: Հանքավայրը սկսել է շահագործվել 2020 թվականից: Մինչ այդ՝ շուրջ երկու տարի, կառուցվում էր ոսկու կորզման ֆաբրիկան։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ ցանկանում են ֆաբրիկան վերազինել ավելի որակյալ հանքանյութ ստանալու նպաակով, բայց «ստիպված են» լինելու պոչամբարը մեծացնել։
«Բակտեկ էկո» ՍՊԸ-ի և «Կոմպոզիտ մետալ» ՍՊԸ- իրական շահառուները փոխկապակցվա՞ծ են
«Բակտեկ էկո» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը ոստիկանապետի նախկին խորհրդական Գրիգոր Բադիրյանն է, գործադիր տնօրենը՝ Վահան Զախարյանը, ով 2024-2025թթ․ Փամբակ համայնքի Բազում, Քարաբերդ և Փամբակ բնակավայրերում հանրային քննարկումներ նախաձեռնած «Կոմպոզիտ մետալ» ՍՊԸ-ի նախագիծն էր ներկայացնում։ Ընկերությունը ցանկանում էր այդ բնակավարերի վարչական տարածքներում արդյունահանման նպատակով օգտակար հանածոյի պաշարների գնահատում իրականացնել և ընկերության ներկայացուցիչները վստահեցնում էին, որ հանքաքարը վերամշակելու են Արջուտի ոսկու ֆաբրիկայում։
2024թ․ օգոստոսի 29-ին գրացված «Կոմպոզիտ մետալ» ՍՊԸ 100 տոկոս բաժնետերը Մարգարիտա Թադևոսյանն է։ Ընկերության գրանցման հասցեում, որը համընկնում է Մարգարիտա Թադևոսյանի բնակության հասցեի հետ, ըստ ընտողների ռեգիստրի տվյալների հաշվառված է նաև Գրիգոր Բադիրյանը։
Այդ լսումների ժամանակ բնակիչները դեմ արտահայտվեցին, նաև որոշեցին այլևս չլսել ընկերության ներկայացուցչին։ Վահան Զախարյանն էլ բնակիչների այդ պահվածքի տակ ուղղորդում տեսավ։
Ի վերջո, այդ տարածքներում երկարաբանական ուսումնասիրություններ կատարելու նախագծին Փամբակի ավագանին նախնական համաձայնություն տվեց, բայց մեկ այլ ընկերության։ «Զով-Գուժ» ՍՊԸ-ի մեկ անգամ տապալված, մյուս անգամ խախտումներով անցկացված հանրային քննարկումներից հետո Փամբակի ավագանին նախնական համաձյանության որոշում կայացրեց, որը 5 իրավապաշտպան կազմակերպություններ՝ այդ թվում «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն, վիճարկում են դատարանում։
