Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
06/8/2026
share

«Չենք կարող ՏՎՅԱԼՆԵՐ խմել»․ Google-ի նախագծած հնդկական տվյալների կենտրոնի կառուցման նախագիծը վնասում է տարածաշրջանի էկոլոգիային ահազանգում են բնակիչները

Google-ի նախագծած հնդկական տվյալների կենտրոնի կառուցման նախագիծը վնասում է տարածաշրջանի էկոլոգիային: Նախատեսվող տարածքը մոտ է վայրի բնության արգելոցին որտեղ ապրում են հովազներ և պանգոլիններ:

Վերջին շաբաթներին Վիշակխապատնամ քաղաքում ակտիվիստներն ու երեխաները ցույցեր են անցկացրել՝ պահելով «Մենք չենք կարող ՏՎՅԱԼՆԵՐ (Data) խմել» գրությամբ պաստառներ և Google-ի լոգոտիպի վրա ձեռնաշղթաներ նկարել, ինչն արտացոլված է սոցիալական ցանցերի հրապարակումներում։

Ակտիվիստները ծրագրել են առաջիկա օրերին դռնեդուռ իրազեկման արշավներ և լողափնյա բողոքի ակցիաներ անցկացնել։

«Զարգացումը չպետք է տեղի ունենա մարդկանց ապրուստի միջոցների հաշվին», - միջոցառման ժամանակ հայտարարել է Green Visakha ոչ առևտրային կազմակերպության հիմնադիր Ռաջա Ռամա Մոհան Ռոյը՝ ներկայացնելով Վիշակխապատնամի ջրամատակարարման ծանրաբեռնվածության վերաբերյալ վիճակագրական տվյալներ։

Կառավարության տվյալներով՝ 2․5 միլիոն բնակչություն ունեցող քաղաքը ջրամբարներից և գետերից օրական ստանում է 410 միլիոն լիտր ջուր՝ պահանջվող 480 միլիոնի դիմաց։ Ջրի խնայողական չափաբաժնով մատակարարումը սովորական երևույթ է այստեղ։

Տվյալների կենտրոնների արագընթաց կառուցումն ամբողջ աշխարհում բախվում է հանրային դիմադրության՝ սերվերների հովացման համար հսկայական քանակությամբ ջուր և էլեկտրաէներգիա սպառելու պատճառով։ Այս հնարավոր ազդեցությունն էլ ավելի ընդգծված է Հնդկաստանի նման զարգացող երկրում։ ԱՄՆ-ում բողոքողները հուլիսին 142 ցույց են անցկացրել 42 նահանգներում՝ բարձրացնելով նմանատիպ մտահոգություններ։

Հարավային Անդհրա Պրադեշ նահանգի իշխանությունները, որոնք ղեկավարվում են Վարչապետ Նարենդրա Մոդիի դաշնակցի կողմից (վերջինս նախագիծն անվանել էր պատմական և ձևափոխիչ), հերքել են այն մեղադրանքները, թե նախագիծն արագացված ընթացակարգով է հաստատվել՝ առանց ջրային ռեսուրսների և վայրի բնության համար ռիսկերը պատշաճ գնահատելու։

ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՂՄՈՒԿԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Անդհրա Պրադեշի Բարձրագույն դատարան ներկայացված հայցում մտահոգություն է բարձրացվում նաև այն մասին, որ ծանր շինարարությունը և աղմուկը բացասաբար կանդրադառնան ընդամենը 860 մետր հեռավորության վրա գտնվող Կամբալակոնդա վայրի բնության արգելոցի վրա։

Սրբավայրին մոտ գտնվելու մասին հարցին նահանգային իշխանությունը պատասխանել է, որ տարածքն ավելի հեռու է, քան պահանջում է օրենքը։ Google-ը հավելել է, որ կիրականացնի աղմուկի մարման միջոցառումներ՝ ապահովելու համար, որ իրենք լինեն «հանգիստ և աննկատ հարևան»։

Նախագիծը բախվում է ևս երեք գործի, որոնք Հնդկաստանի բնապահպանական դատարան են ներկայացվել «Human Rights Forum»-ի կողմից՝ պահանջելով դադարեցնել աշխատանքները։ Դատական փաստաթղթերի համաձայն՝ նրանք պնդում են, որ նահանգը հաստատել է նախագիծը՝ առանց պատշաճ գնահատելու գյուղական խմելու ջրի համակարգից ջուր վերցնելու ազդեցությունը։

Նահանգի իշխանությունները հավելել են, որ գյուղական կամ բնակելի նպատակների համար նախատեսված որևէ ջուր չի օգտագործվի կառուցվող տվյալների կենտրոնների համար, և մոտակա ջրամբարը նույնպես չի օգտագործվի։

Կիրակի օրը տեղի ունեցած միջոցառման ժամանակ Green Visakha-ն հայտնել է, որ մտահոգված է նախագծին 20 տարով «երաշխավորված» ջրամատակարարման վերաբերյալ կառավարության խոստումով, քանի որ քաղաքն արդեն իսկ բախվում է ջրի դեֆիցիտի։

«Ո՞վ է տուժելու․ մարդիկ», — եզրափակել է Ռոյը։

 

Նահանգի Բարձրագույն դատարանը երկուշաբթի օրը պահանջել է կառավարությունից ներկայացնել իր պաշտպանությունը «Jal Biradari» (Ջրային համայնք) ակտիվիստական խմբի ներկայացրած մեղադրանքների դեմ, ըստ որոնք նախագիծը կծանրաբեռնի ջրի հասանելիությունը՝ ճնշում գործադրելով մոտակա ջրամբարի վրա։

Անդհրա Պրադեշի Բարձրագույն դատարանը հանրային շահերի պաշտպանության այս հայցը կքննի օգոստոսի 24-ին։

Ռոյթերսին ուղղված իր հայտարարության մեջ նահանգային իշխանությունն ակտիվիստների մտահոգություններն անվանել է անճիշտ և մոլորեցնող, սակայն հավելել է, որ բաց է արձագանքների համար։

«Նման բողոքի ակցիաները նրանց ժողովրդավարական իրավունքն են։ Եթե այս պահանջներից որևէ մեկը լինի հիմնավոր, կառավարությունը հանձնառու է ներգրավվել, տրամադրել փաստացի պարզաբանումներ և համապատասխան լուծումներ», - նշված է հայտարարության մեջ։

Google-ն իր հերթին Reuters-ին հայտնել է, որ նախագիծը կմշակվի գործող օրենսդրությանը համապատասխան, և ընկերությունը կկիրառի «օդային հովացման առաջադեմ համակարգեր՝ տեղական ջրային կարևոր ռեսուրսները պաշտպանելու համար». Reuters

facebook sharing button facebook