Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
06/8/2026
share

«Գերմանիայի տնտեսության հիմնական շարժիչ ուժը չէ»․ Նարէ Աթոյան

Ստեփանավանի բնակիչ Նարէ Աթոյանը  անդրադարձել է հանրային լսումներին բարձրաձայնված հարցերին, մասնավորապես գրել է․

«Հուլիսի 17 -ի վերջնական լսումների օրը ներկաների ականջները լցնում էին, իբր թե Գերմանիայի նման երկիրն էդքան զարգացած է տնտեսապես զուտ հանքերի շնորհիվ, ինչը ԲԱՑԱՐՁԱԿ ԿԵՂԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԷՐ, որին ես տեղում պատասխանեցի, որ այդպես չէ, բայց դե աղմուկի մեջ խոսքս կորավ, հիմա հրապարակային բերում եմ փաստեր, թե ինչով է Գերմանիայի տնտեսության աճը պայմանավորված

Արդյունաբերություն՝ հատկապես ավտոմեքենաների, մեքենաշինության, քիմիական և էլեկտրատեխնիկական արտադրություն։

Արտահանում՝ Գերմանիան աշխարհի խոշոր արտահանող երկրներից է։

Փոքր և միջին բարձր տեխնոլոգիական ընկերություններ (Mittelstand), որոնք երկրի տնտեսության հիմքն են։

Բարձր որակավորում ունեցող աշխատուժ և զարգացած մասնագիտական կրթության համակարգ։

Գիտություն, նորարարություն և հետազոտություններ։

Զարգացած ենթակառուցվածքներ՝ ճանապարհներ, երկաթուղիներ, նավահանգիստներ և լոգիստիկա։

Կայուն իրավական և ֆինանսական համակարգ, որը նպաստում է ներդրումներին։

Վերականգնվող էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների զարգացում։

Եվրոպական Միության միասնական շուկայի առավելությունները։

Ինչ վերաբերում է հանքարդյունաբերությանը, այն նույնպես տնտեսության մի մասն է (օրինակ՝ լիգնիտի, աղի և պոտաշի արդյունահանում), բայց Գերմանիայի տնտեսության ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ ՉԷ։

Ինչպես տեսնում եք, Գերմանիայի տնտեսական հզորությունը հիմնականում ձևավորվում է արդյունաբերության, արտահանման, տեխնոլոգիաների և բարձր արտադրողականության շնորհիվ, այլ ոչ թե հանքերի հաշվին»․ Նարէ Աթոյան 

facebook sharing button facebook