Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
05/8/2026
share

Ձերբակալվել է Սեդրակ Առուստամյանը

ՀՀ Քննչական կոմիտեից այսօր հայտնել են, որ ձերբակալվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն։ 

Տարածված հաղորդագրության մեջ ասված է․ «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է Գ.Ծ.-ի և այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու առերևույթ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Ս.Ա.-ի և ընկերության տնօրեն Ա.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելը) և 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելը):

2026 թվականի օգոստոսի 5-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա Ս.Ա.-ն և Ա.Դ.-ն ձերբակալվել են՝ դատարան ներկայացնելու նպատակով: 

Նախաքննությունը շարունակվում է»։
Հիշեցնենք, որ 2019թ․ Սեդրակ Առուստմյանին մեղադրանք էր առաջադրվել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ծրագրի շրջանակներում կատարված առերևույթ չարաշահումների, փողերի լվացման և կեղծ ձեռնարկատիրությանն օժանդակելու համար։ Այս գործի հետ կապված 20 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց։ Թերև դատախազությունը բողոքարկեց դատարանի որոշումը, բայց Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը և Առուստամյանին թողեց ազատության մեջ։ Ավելի ուշ՝ 2020թ․ նա կրկին կալանավորվեց, բայց այս անգամ այլ քրեական գործերի՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին առանձնապես խոշոր չափի կաշառք տալու, ինչպես նաև Երևանի կենտրոնում (Աբովյան փողոցում) «Մուլտի Գրուպի» կողմից իրականացվող ապօրինի շինարարության դեպքերով։ Այս գործերի շրջանակում նա 2020թ. ապրիլին կալանավորվեց, բայց նորից ազատ արձակվեց 50 միլիոն դրամ գրավով։

Նրա անունը շրջանառվել նաև 2017թ․ խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ աղմկահարույց քրեական գործում։ 

facebook sharing button facebook