Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
04/8/2026
share

Քրեական ենթամշակույթ կրող անձանց վրա ցուցմունքներ տալու համար մազերը կտրելով «պատժել» են. երկու անձ կալանավորվել է

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Վ.Հ.-ն, քրեական աշխարհում հայտնի Ա.Հ.-ի և Ս.Պ.-ի միջև առաջացած մասնավոր հարցը՝ պարտք եղած գումարները չվերադարձնելու հետևանքով առաջացած վեճը լուծելու նպատակով՝ Ա․Հ․-ին հրահանգել է՝ նախկինում քրեական վարույթների շրջանակում Ս.Պ.-ի կողմից քրեական ենթամշակույթ կրող անձանց վրա ցուցմունքներ տալու համար նրան ճանաչել որպես վարկաբեկված, պատվազուրկ անձ և պատժել։

«Այդ խոսակցությունից հետո՝ Ա․Հ․-ն բռնություն գործադրելով և կտրելով Ս.Պ.-ի մազերը՝ կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ։

Նախաքննության ընթացքում բավարար ապացույցների հիման վրա հսկող դատախազի որոշմամբ Վ․Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և Ա․Հ.-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը): 

Վ.Հ.-ի և Ա.Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

facebook sharing button facebook