
«Կանաչ Հայաստան» ՀԿ նապագահ, լրագրող-բնապահպան Թեհմինե Ենոքյանը գրում է․ «2018 թվականից հանքարդյունաբերական ընկերությունը նախաձեռնեց 19 դատական հայց ընդդեմ ակտիվ քաղաքացիների: Այդ ժամանակ SLAPP տերմինը (Հանրային մասնակցության դեմ ռազմավարական դատեր) ընդհանրապես չէր գործածվում, գուցե այդ դատերից էլ սկսվեց նոր անվանում ստանալ: Հիմա շուրջ 35 դեպք է արձանագրվել:
Գրեթե 8 տարի է անցել էտ դատերի սկսման պահից, խնդիրը միջազգային արձագանք ստացավ, մինչ դեռ հանքարդյունահանող ընկերությունների փաստաբանները պնդում են՝ Հայաստանում իբրև նման դատեր չկան:
Կոնկրետ իմ դեպքում անգամ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները զեկույց հրապարակեցին և հաշվետվության կանչեցին ՀՀ ին ու հանքարդյունաբերող ընկերություններին, սակայն հոդաբաշխ պատասխան չտրվեց միջազգային կառույցին:
Պետական պաշտոնյաներից շատերը օգտվել են առիթից՝իրենք էլ են նախաձեռնել լրատվամիջոցների դեմ նման դատական հայցեր: Մինչ դեռ ոչ բոլոր դատերն են SLAPP, այդուհանդերձ պետական մարմինները խուսափում են գնահատական տալ լայնամաշտաբ դատական հայցերին և մեծ գումարների պահանջներին, մինչև 6 մլն :
Արդարադատության նախարարությունը հանդիպումներին խոստացավ ուշադրության կենտրոնում պահել խնդիրը, իսկ իմ դեմ 1 մլն 264000 դրամի դատական վճիռ կայացրած դատավորը մեկնեց Եվրոպա վերապատրաստվելու սույն թեմայով, որ այսուհետ արդար վճիռներ կայացնի, ասել է, թե SLAPP ը անSLAPP ից զատի: Թե բա՝ ով տուժի, ով գնա սանատորիա
Տարիներ տևած դատերից հետո, օրինակ, ԶՊՄԿ ն պարտվեց դատարանում, բայց ինձ զրպարտիչ անվանելուց, անիրավի մեղադրելուց հետո ես չստացա համարժեք փոխհատուցում, որովհետև ոչ մի փոխհատուցում օրենքը չի սահմանում, ընդամենը, փաստաբանի ողջամիտ վճարը, ինչը ևս ողջամտության կամ արդարամտության հետ աղերս չունի:
Հիմա, երբ արդեն լավ թռենդ է դարձել SLAPP ի մասին խոսելը COP 17 ին ընդառաջ, որոշ նախարարության ներկայացուցիչներ իրենց ուղղված քննադատությունն ուզում են տեղավորեն «հարմար» վիրավորանքի ու զրպարտանքի հայցի տակ:
Իրավունք և օրենք, միջազգային կոնվենցիաներ,որոնք վավերացվել է Հայաստանի կողմից, ենթակա են կատարման առանց ծամածռությունների: Ցանկացած պատճառաբանություն Բեռնի կոնվենցիայի չկատարման առումով ծառայում է ուղղակի և անուղղակի հանքարդյունահանող ընկերության շահերին, ինչը հղի է կոռուպցիոն ռիսկերով ու վտանգներով:
ֆայվուշների ասել է, թե բայղուշների վերլուծությունները իբրև փաստարկ, իր մասնակցությամբ քննարկումներ ծավալելը, տարատեսակ փաստաթերում ներառելը իրականությունն աղավաղել է, կեղծել է, անարգանք է սեփական երկրի ու բնության նկատմամբ:
Մարդը բարձրագույն արժեք է
Ջուրը՝ կյանք է
Հանուն птичка- ի հանդիպումներ ու քննարկումներ ծավալելը՝ինքնախաբեություն է, հենց դա էլ մեր տունը քանդել է:
Զուտ տեղեկություն Հ.Գ. Իմ իմանալով cop17 ի բյուջեն համարյա 5 մլրդ դրամ է, որից 1 մլրդը ՀՀ պետ բյուջեից պետք է տրվի»:
