
Այսօր՝ օգոստոսի 3-ին, իններորդ գումարման խորհրդարանի նախագահ է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Ռուբեն Ռուբինյանը փակ գաղտնի քվեարկությամբ 63 կողմ և 28 դեմ ձայնով ընտրվել է 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ։
Քվեարկությանը մասնակցել են 105 պատգամավորներից 91-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։
Հիշեցնենք, որ Ռուբեն Ռուբինյանը իններոդ գումարման ԱԺ նախագահի միակ թեկնածուն էր, «Ուժեղ Հայաստան»-ը ավելի շուտ էր հայտարարել, որ ԱԺ նախագահի թեկնածու չեն առաջադրելու։
