Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
03/8/2026
share

«Ես ընտրում եմ լինել ԲՆՈՒԹՅԱՆ կողքին»․ Արտյոմ Գասպարյան

Էկոակտիվիզմի ակադեմիայի շրջանավարտ, կենսաբան Արտյոմ Գասպարյանը գրում է․ «Բնությունը լիարժեք չէ, երբ մարդը նրա բազմագործոն համակարգի մասը չի դառնում։

Մարդկային գիտակցությունը բնության միլիոնավոր տարիների աշխատանքի արդյունքն է։ Այն մեզ տրվել է, որպես գործիք, որ կարողանանք ապրել՝ կիրառելով այն։ Դա նման է նույն գործընթացին, երբ օձերը ձեռք բերեցին իրենց թունագեղձերը կամ ոզնին իր փշերը։

Բնության մեջ ապրող ցանկացած կենդանի օրգանիզմ, իրեն տրված հնարավորությունները օգտագործում է ճիշտ, չքանդելով իր տունը՝ բնությունը։
Երբեմն հարց է առաջանում, թե ով է ավելի խելացի, այն կենդանին, որը չունի բանականություն և չի քանդում իր տունը, թե այն մարդը, ով ունի բանականություն և քանդում է իր տունը՝ բնությունը։

Ինչպիսին էլ լինի իրավիճակը, բնությունը մեզ տալիս է ընտրության հնարավորություն, որը ի վերջո դուրս չի մնում իր սահմաններից։ Ընտրողը մենք ենք կամ կլինենք նրա կողքին, ով միլիոնավոր տարիներ եղել է մեր կողքին, կատարելագործել, սնել, փայփայել և տուն է դարձել մեզ համար կամ կլինենք նրանց կողքին ում համար արժեքը սահմանափակվում է փողով։

Ես ընտրում եմ լինել ԲՆՈՒԹՅԱՆ կողքին, դա բառ չէ և ոչ էլ արտահայտություն, դա մեր տունն է, որը շատ երկար ճանապարհ է անցել և կշարունակի ապրել, իմ և բոլոր այն մարդկանց միջոցով ովքեր գիտակցում են, թե որն է իրական ԱՐԺԵՔԸ…»

facebook sharing button facebook