Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
03/8/2026
share

Հրդեհ` Արարատի մարզի աղբավայրերից մեկում. այրվում է շինարարական աղբ

Փրկարար ծառայությունը հաղորդում է, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 22։10-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետափնյա-Ղուկասավան բնակավայրերի միջակայքում գտնվող աղբավայրում։

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 3-ին՝ ժամը 06։26-ին։ Մոտ 5000 քմ տարածքում այրվում է շինարարական աղբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

facebook sharing button facebook