Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
02/8/2026
share

Մեկնարկել է ՀՀ ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստաշրջանը

Այսօր՝ օգոստոսի 2-ին, Երևանի ժամանակով ժամը 10։00-ից մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանը։ Մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրությունը նիստերը կվարի նորընտիր խորհրդարանի տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովը։

Խորհրդարանական մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում պաշտոնապես առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը: Նա այս պահին առաջադրված միակ թեկնածուն է։ Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իրենց քաղաքական ուժը ԱԺ նախագահի սեփական թեկնածու չի առաջադրելու։
Հիշեցնենք, որ 2026թ․ հունիսի 7*ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում 
Ազգային ժողովում ներկայացված է երեք քաղաքական ուժ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ունենի 64, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։ Այսպիսով՝ ՀՀ ԱԺ 9-րդ գումարման խորհրդարանը ունենի ընդհանուր առմամբ 105 պատգամավոր։

«Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է մանդատների ավելի քան 52 տոկոսը և, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, համարվելու է կառավարող խմբակցություն։ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները կլինեն ընդդիմադիր։

ՔՊ-ն նախօրոք հայտարարել էր նաև ԱԺ երկու փոխնախագահների թեկնածուների Հայկ Կոնջորյանի և Վահագն Ալեքսանյանի մասին։

Խորհրդարանն ունի երեք փոխնախագահ, որոնցից մեկի թեկնածուն կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցության պատգամավորների կազմից։ Փոխնախագահները ևս ընտրվում են առանձին և գաղտնի քվեարկություններով՝ առնվազն 53 ձայնով։

Հուլիսի 29-ի դրությամբ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուի վերաբերյալ վերջնական որոշում հրապարակված չէ, թեև լրատվամիջոցներում շրջանառվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակով ընտրված Արամ Վարդևանյանի անունը:

Առաջին նստաշրջանում Ազգային ժողովը կորոշի մշտական հանձնաժողովների թիվը, անվանումները, գործունեության ոլորտները և անդամների ընդհանուր թիվը, ապա կընտրի դրանց նախագահներին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հուլիսի 29-ին փակ և գաղտնի քվեարկությամբ ընտրել է նաև Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների իր թեկնածուներին։

facebook sharing button facebook