Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
01/8/2026
share

Դանուբ գետն այնքան է ցամաքել, որ հայտնաբերվել են մամոնտի մնացորդներ

Դանուբն այնքան է ցամաքել, որ այնտեղ մամոնտի մնացորդներ են հայտնաբերվել: Դա տեղի է ունեցել Բուլղարիայի հյուսիս-արևելքում՝ Ռուսե քաղաքի մոտակայքում, որտեղ Դանուբում գտել են երիտասարդ մամոնտի ծնոտոսկր և ժանիքի բեկորներ: Այդ մնացորդները «շատ մեծ հավանականությամբ» պատկանել են սառցե դարաշրջանի մամոնտի, հինգշաբթի օրը AFP գործակալությանը հայտնել է Ռեգիոնալ պատմական թանգարանի տնօրեն Նիկոլայ Նենովը:

Ոսկորների մուգ գույնը վկայում է այն մասին, որ երիտասարդ մամոնտը շատ ժամանակ է անցկացրել ճահճոտ տեղանքում, պարզաբանել է թանգարանի տնօրենը: Հնագետների համար սա հազվագյուտ հաջողություն է. ոսկորները լավ են պահպանվել:

Տեղումների բացակայության և մի քանի շոգի ալիքների պատճառով Դանաբում ջրի մակարդակը որոշ հատվածներում մայիսից ի վեր իջել է ռեկորդային ցածր մակարդակի: Այսպես, Ռումինիայում գետի ցամաքման և դրանով պայմանավորված՝ սառեցման համար ջրի պակասի պատճառով անջատվել են երկու միջուկային ռեակտորներ: Արդյունքում՝ էլեկտրաէներգիայի արտադրության զգալի կրճատման պատճառով Ռումինիան ամբողջ երկրի տարածքում արտակարգ դրություն է հայտարարել ամբողջ օգոստոս ամսվա համար: Երկիրը բանակցություններ է վարում Ուկրաինայի, Հունաստանի և Բուլղարիայի հետ՝ երեկոյան պիկային սպառման ժամերին էլեկտրաէներգիա ներմուծելու շուրջ:

facebook sharing button facebook