Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
31/7/2026
share

Ապօրինի ծառահատում Մոլդովական փողոցում․ գործն ուղարկվել է Քննչական կոմիտե

Երևանի Մոլդովական փողոցում արձանագրված ապօրինի ծառահատման դեպքով հարուցվել է քրեական գործընթաց։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե, քանի որ բուսական աշխարհին պատճառված վնասը գերազանցել է 1 միլիոն դրամը։

Մասնավորապես հայնում են, որ 

Մոլդովական փողոցում ապօրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե

 2026թ․ հուլիսի 29-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թեժ գծի 119 հեռախոսահամարին քաղաքացուց ստացվել է ահազանգ՝ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 26/2 հասցեում իրականացվող ծառահատումների վերաբերյալ։

 Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում իրականացված զննությամբ պարզվել է, որ նշված հասցեի հարակից տարածքում հատվել է ընդհանուր հինգ ծառ, որոնցից մեկը՝ թթենի, իսկ չորսը՝ գիհի (կենսածառ) տեսակի։ Բուսական աշխարհին պատճառված վնասը հաշվարկվել է 1,005,000 (մեկ միլիոն հինգ հազար) ՀՀ դրամ։

 Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության առերևույթ հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինը առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե․ ԲԸՏՄ

facebook sharing button facebook