
Մեր ամենահավանական ապագան բերելու է ավելի շատ «շոգ-չորային» ծայրահեղ պայմաններ, իսկ դրանց հետ մեկտեղ՝ մարդկանց վրա կլիմայական ազդեցության էլ ավելի մեծ անհավասարություն:
Խորացող երաշտներն ու ջերմային ալիքները սպառնում են ինչպես էկոհամակարգերին, այնպես էլ մարդկային հասարակությանը: Նոր վերլուծությունը ցույց է տալիս, թե ինչպես են բնակչության թվաքանակը, եկամուտն ու տարիքը փոխազդում եղանակային էքստրեմալ երևույթների հետ: Ըստ կանխատեսումների՝ ամենածանր հարվածն ստանալու են Սահարայից հարավ ընկած Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրները:
Գիտնականները հատուկ ընդգծում են Ցածր և միջինից ցածր եկամուտ ունեցող երկրները կազմում են բարձր ռիսկային գոտում հայտնված պետությունների անհամաչափ մեծ մասը:
«Կլիմայական գործոններն ապագայում բնակչության խոցելիության փոփոխության հիմնական շարժիչ ուժն են, սակայն սոցիալ-ժողովրդագրական գործոնները՝ աղքատությունն ու ծերացումը, բազմապատկում են այդ ազդեցությունը»,- նշված է հետազոտության մեջ:
Տարեցների համամասնությունը՝ հատկապես Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում, աճելու միտում ունի, ինչն էլ ավելի է մեծացնում խոցելիությունը տևական «շոգ-չորային» աղետների նկատմամբ:
«Ասիայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում բնակչության արագ աճը, ցածր եկամուտներն ու ծերացումը էլ ավելի են սաստկացնում ծայրահեղ շոգերի ու երաշտի հասցրած վնասները»,- ահազանգում են հեղինակները:
«Կլիմայական գործոններն ապագայում բնակչության խոցելիության փոփոխության հիմնական շարժիչ ուժն են, սակայն սոցիալ-ժողովրդագրական գործոնները՝ աղքատությունն ու ծերացումը, բազմապատկում են այդ ազդեցությունը»,- նշված է հետազոտության մեջ:Այս հրատապ ռիսկերին դիմակայելու համար մենք պետք է հստակեցնենք հարմարվողականության մեր ռազմավարությունները և ամրապնդենք կլիմայական ռիսկերի միջազգային կառավարումը:
Գլոբալ տաքացման սաստկացմանը համընթաց՝ աշխարհն ավելի հաճախ է բախվում ոչ թե առանձին եղանակային անոմալիաների, այլ դրանց համատեղ ու կործանարար դրսևորումներին: Nature Portfolio-ի «npj Natural Hazards» պարբերականում հրապարակված նոր հետազոտությունը զգուշացնում է, որ առաջիկա տասնամյակներում՝ 2041–2070 թվականներին, «շոգ-չորային» զուգակցված աղետներն աշխարհում կտրուկ ավելանալու են: Երբ սաստիկ ջերմային ալիքները համընկնում են տևական երաշտի հետ, դրանց ազդեցությունը բազմապատկվում է՝ առաջացնելով բերքի կորուստ, խմելու ջրի deficite և անտառային հրդեհների մեծ ռիսկ:
Հետազոտության ամենամտահոգիչ արձանագրումներից մեկը վերաբերում է տարեցներին: Քանի որ աշխարհի բնակչությունն արագորեն ծերանում է, 65-ից բարձր տարիքի մարդիկ դառնում են կլիմայական ճգնաժամի առաջին զոհերը: Տարեցների մոտ ֆիզիոլոգիական դիմադրողականության անկումն ու քրոնիկ հիվանդությունները նրանց անպաշտպան են թողնում տապի ու երաշտի առաջ, ինչի պատճառով որոշ տարածաշրջաններում տարեցների կյանքին սպառնացող ռիսկերն ապագայում կարող են աճել տասնյակ անգամներով:
Գիտնականները գալիս են այն եզրակացության, որ կլիմայի փոփոխությունն այլևս միայն բնապահպանական խնդիր չէ, այլ սոցիալական արդարության հարց:
«Ստացված արդյունքները ցույց են տալիս, որ կլիմայական քաղաքականություն մշակողները չեն կարող սահմանափակվել միայն արտանետումների կրճատմամբ: Հարմարվողականության ծրագրերը պետք է հասցեական աջակցություն ցուցաբերեն առավել խոցելի խմբերին՝ տարեցներին, ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին և այն տարածաշրջաններին, որտեղ սոցիալական համակարգերն ի վիճակի չեն դիմակայելու կրկնակի աղետներին»,- եզրափակում են հետազոտողները:
