
ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանին 2026թ․ ապրիլի 10-ին նախնական համաձայնություն է տվել «Բակտեկ Էկո» ՍՊԸ-ի կողմից Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրում գործող Արջուտի ոսկու հանքաքարի վերամշակման ֆաբրիկայի վերակառուցում և /կամ ընդլայնում և/ կամ տեխնոլոգիական վերազինում, ինչպես նաև պոչամբարի կառուցում և առկա պոչամբարի ընդլայնում նախատեսվող գործունեություն իրականացմանը, բայց դեմ է քվերակել նույն ընկերության կողմից Արջուտ բնակավայրում գործող Արջուտւ ոսկու հանքավարի հարակից տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություններ կատարելուն նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն տրամադրելուն։
Նիստի ժամանակ համայնքի ղեկավարը նշում է, որ բնակիչները կողմ են արտահայտվել Արջուտի ոսկու հանքաքարի վերամշակման ֆաբրիկայի վերակառուցում և /կամ ընդլայնում և/ կամ տեխնոլոգիական վերազինում, ինչպես նաև պոչամբարի կառուցում և առկա պոչամբարի ընդլայնում նախատեսվող գործունեություն իրականացմանը, բայց դեմ են եղել նոր երկրաբանական ուսումնասիրությունների կատարմանը, որովհետև այդ տարածքներում իրենց ջրային ռեսուրսներն են։
2026թ․ մարտի 4-ին կայացած հանարային քննարկումները թեժ էին․ հանրային քննարկմանը ներկա գյուղում զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարած քաղաքացիները, և հենց բնակիչներ «Քաղաքացու ձայնը» մեդիահարթակի տեսախցիկի առաջ հայտարարեցին, որ մինչև հիմա ոչ մի օգուտ չեն տեսել հանքից, հիմա էլ դեմ են, ու հիմնականում դեմ են պոչամբարի ընդլայնմանը։ Եղան մարդիկ, ովքեր իրենց մտահոգությունը հայտնեցին, որ մեկ է ինչ էլ ասեն, իրենց ձայնը չի լսվելու։ Մասնակիցների կողմից նաև հարց հնչեց, թե ավագանին որոշում ընդունելու առաջ հաշի առնելո՞ւ է իրենց դեմ կարծիքները և կամ արդյո՞ք կարիք չկա հանրաքվե անցկացնելու։ Առաջարկ հնչեց նաև, որ համայնքի ավագանին անպայման մասնակցի նման քննարկումներին, որպեսզի կարողանա հիմանվորել իր որոշումը։ Լրագրող Լուսինե Սարգսյանն էլ հարցրեց, եթե ամեն ինչ այդպես լավ է, ինչո՞ւ էին 2025թ․ հանքի աշխատողները գործադուլ անում։ Պատասխանեցին, որ դա ներքին հարց է, ու արդեն կարգավորվել է։ /Հանրային լսումների ուղի տեսագրությունները տեքստին կից․ խմբ․/
Հիշեցնենք, որ Արջուտի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը «Բակտեկ էկո» ՍՊԸ-ն ստացել էր 2014թ․-ին՝ 26 տարի ժամկետով:Հանքավայրը սկսել է շահագործվել 2020 թվականից: Մինչ այդ՝ շուրջ երկու տարի, կառուցվում էր ոսկու կորզման ֆաբրիկան։ Հիմա ընկերության ներկայացուցիչներն ասում են ուզում են վերազինեն, որ ավելի որակյալ հանքանյութ ստանան, բայց «ստիպված են» լինելու պոչամբարը մեծացնել։
«Բակտեկ էկո» ՍՊԸ-ի 100% բաժնետերը ոստիկանապետի նախկին խորհրդական Գրիգոր Բադիրյանն է, գործադիր տնօրենը՝ Վահան Զախարյանը, ով 2024 և 2025 թվականներին Փամբակ համայնքի Բազում, Քարաբերդ և Փամբակ բնակավայրերում հանրային քննարկումներ նախաձեռնած «Կոմպոզիտ մետալ» ՍՊԸ-ի նախագիծն էր ներկայացնում։ Ընկերությունը ցանկանում էր այդ բնակավարերի վարչական տարածքներում արդյունահանման նպատակով օգտակար հանածոյի պաշարների գնահատում իրականացնել և ընկերության ներկայացուցիչները վստահեցնում էին, որ հանքաքարը վերամշակելու են Արջուտի ոսկու ֆաբրիկայում։
Այդ լսումների ժամանակ բնակիչները դեմ արտահայտվեցին, նաև որոշեցին այլևս չլսել ընկերության ներկայացուցչին։ Վահան Զախարյանն էլ բնակիչների այդ պահվածքի տակ ուղղորդում տեսավ։
Ի վերջո այդ տարածքներում երկարաբանական ուսումնասիրություններ կատարելու նախագծին Փամբակի ավագանին նախնական համաձայնություն տվեց, բայց մեկ այլ ընկերության։ «Զով-Գուժ» ՍՊԸ-ի մեկ անգամ տապալված, մյուս անգամ խախտումներով անցկացված հանրային քննարկումներից հետո Փամբակի ավագանին նախնական համաձյանության որոշում կայացրեց, որը 5 իրավապաշտպան կազմակերպություններ՝ այդ թվում «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն, վիճարկում են դատարանում։
