Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
30/7/2026
share

Կառուցապատողի պահանջով կանաչ ծառեր են հատվել․ ահազանգում է Էդուարդ Հայրումյանը

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ահազանգում է․ «Հերթական կանաչ ծառերի սպանդը Նոր Նորք վարչական շրջանում, իրականացված Երևանի Կանաչապատում ՀՈԱԿ-ի կողմից։

Սա տեղի է ունեցել հուլիսի 21-ին, Թևոսյան փողոցում։ Ծառերը հատվել են ոչ թե նրա համար, որ չոր են, այլ այս շենքի կառուցապատողը դիմել է կանաչապատմանը, որ իր շենքին սազական չեն այս ծառերը և դրա փոխարեն ինքը այլ ծառեր կտնկի, բայց ստեղ ուշադրություն ինքը առանց սրանք հատելու էլ պարտավոր էր խնամել կանաչապատել դիմացի տարածքը։

Կանաչապատում ՀՈԱԿ-ն էլ, որպես իր ամենասիրելի զբաղմունք, հաճույքով գնացել և փրթել է բոլոր ծառերը։

Զարմանալիա, որ Շամշյանը չի նկատում, ոնց են «չար» ակտիվիվիստները խանգարում, որ Բեգոյանի հիմնարկը հատի չոոոր և փԴած ծառերը»։

 

facebook sharing button facebook