Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
30/7/2026
share

Գյումրիում ձերբակալվել է ԱԺ ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցած Աշոտ Խաչատրյանը

Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրում ձերբակալել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աշոտ Խաչատրյանին։ Կառույցից հայտնում են․

«Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած ևս մեկ անձ»։ Նշենք, որ երեկ մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր նաև գյումրեցի մտավորական, կրկին «Հայաստան» դաշինքի ցուցակով ընտրություններին մասնակցած Արա Նախշքարյանին։
 

facebook sharing button facebook