
Շիրակի մարզի բնակիչներին տեղեկացվում է, որ 2026 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 07:00-ից, Ախուրյան, Կամո և Շիրակ բնակավայրերի հարակից տարածքներում նախատեսվում են օդային (ավիացիոն) քիմիական սրսկման աշխատանքներ։
Աշխատանքներն իրականացվելու են մորեխների դեմ պայքարի նպատակով։ Բնակիչներին հորդորում են սրսկման օրը պահպանել անվտանգության անհրաժեշտ կանոնները՝ մեղվաընտանիքները ժամանակավորապես տեղափոխել կամ պահել անվտանգ վայրում, գյուղատնտեսական կենդանիներին չտանել սրսկվող տարածքներ արածեցման, հնարավորության դեպքում սահմանափակել մարդկանց ներկայությունը տվյալ տարածքներում մինչև աշխատանքների ավարտը, հետևել համայնքային պատասխանատուների ցուցումներին։
Էկոնոմիկայի նախարարությունը բնակիչներին կոչ է անում պահպանել զգուշության միջոցները՝ սրսկման աշխատանքների ընթացքում հնարավոր ռիսկերից խուսափելու համար։
