
Հայաստանում MS Excel-ի և տվյալների վերլուծության առաջատար փորձագետ, «Excelist» ուսումնական կենտրոնի հիմնադիր ու «Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ) ՀԿ-ի համահիմնադիր նախագահ Մայիս Մարգարյանը գրում է․ «Հեծանիվով դուրս եմ եկել էս հրաշք, կանաչ, հեծանիվային Ստեփանավան՝ մարդկանց հետ զրուցելու և հանքի բացման դեմ, բողոք, դիմումներ ստորագրել առաջարկելու, և սպոնտան ձևով տարբեր զրույցներ են բռնկվում...
Օրինակ՝ քաղաքի բնակիչներից մեկը ասում էր, որ հիշում է, թե ինչպես էր տարիներ առաջ, երբ հանքը դեռ բաց էր, անձրևից հետո դեղին փոշի իջնում մեքենաների վրա։ Ու ինչպես հանքում աշխատող բարեկամը հիվանդություն բռնեց... Թույն, մաքուր թույն...
Մեկ ուրիշ պատմություն էլ լսեցի, ըստ որի մարդը չէր կարողանում իր հողը վաճառեր, քանզի արդեն իսկ խոսակցությունները հնարավոր հանքի մասին վերսկսվել են։
Ուզում եմ դիմել շատ հարգելի Ստեփանավանի համայնքապետարան/Stepanavan municipality , ում հետ աշխատել եմ ու կաշխատեմ, ում մեծագույն հարգանքով եմ մոտենում, բայց...
Ուզում եմ ասել, որ սա դեռ սկիզբն է։ Ինչքա՞ն այս խոսակցությունները շատանան, և Աստված ոչ անի, իրականությունը սկսի համապատասխանել մեր մտավախություններին, այնքան քաղաքում ներդրումները քչանալու են, իսկ ներգաղթած ու եկած բնակիչները հեռանալու։
Տուրիզմից ու բազմաթիվ բիզնեսներից մի տառ է մնալու, շղթայաբար տուժելու են գյուղատնտեսությունը, առևտուրը, սպասարկումը...»։
