Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
29/7/2026
share

Կարգադրագիր՝ դեղի շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու վերաբերյալ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «Թեոֆարմա իմպորտ» ՍՊ ընկերությանը 2026 թվականի հուլիսի 28-ին տրվել է «Գենսուլին Ռ 100ՄՄ/մլ» լուծույթ ներարկման, ապակե սրվակ 10մլ դեղի (արտադրող՝ «Բիոտոն Ս.Ա» ընկերություն) 50C2607A սերիայի վերաբերյալ շրջանառության դադարեցման և հետկանչի կարգադրագիր։

Կարգադրագրի հիմք է հանդիսացել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2026 թվականի հուլիսի 27-ին ստացված թիվ 01/3955-26 գրությունը և կից փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ առկա է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերություն՝ տեսողական ստուգման ընթացքում հայտնաբերվել է 0.1-1մմ չափսերով մասնիկ, որը կպած է եղել սրվակի ներքին մակերեսին, ուստի վերոնշյալ դեղի 50C2607A սերիան եթակա է շրջանառության դադարեցման և հետկանչի։

 Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա է հետկանչի ենթակա 2-րդ դասի թերություն՝ խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել վերոնշյալ սերիայով դեղի օգտագործումից:

 

 

 

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

facebook sharing button facebook