Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
29/7/2026
share

Իրավապաշտպանն ահազանգում է զինծառայողի դաժան ծեծի մասին. ՊՆ-ից հերքում են

Երեկ՝ հուլսի 28-ին, իրավապաշտպան, «Լրագրողներ առանց սահմանների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը ֆեյբուքի իր էջում ահազանգել էր զինծառայողի դաժան ծեծի մասին։

«Քիչ առաջ ահազանգ ստացա, որ դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող Ա․Հ-ն։ Նրա վիճակն այնքան ծանր է եղել, որ ստիպված են եղել տեղափոխել Կանազի հոսպիտալ։ Մայրը որդուն տեսել է անճանաչելի վիճակում, դեմքը դեֆորմացված, հալուցինացիաների մեջ։ Զինվորը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ, հոգեկան առողջական խնդիրներով։ Դեպքը տեղի է ունեցել Ջերմուկի զորամասում, մոտ մեկ- երկու շաբաթ առաջ, սակայն քրեական գործ չկա հարուցված և կարծես չեն էլ պատրաստվում հարուցել։ Մոր տեղեկություններով ծեծի հեղինակը սպայական կազմից է։ Խնդրում եմ ՄԻՊ Անահին Մանասյանին արձագանքել այս արտառոց դեպքին։ Առայժմ այսքանը, առանց շատ մանրամասների։

Հ․Գ․Նոր տեղեկություն ստացա, որ զինվորին հոսպիտալ են տեղափոխել դեպքից 10 օր անց։ Մայրը հայտնեց նաև, որ դեպքի մասին թեժ գծով հայտնել է նաև ՄԻՊ գրասենյակին»,-գրել էր նա։

Այս հրապարակումից 19 րոպե անց ՊՆ մամուլի խոսնակը Ժաննա Ալեքսանյանի հրապարակման սքրին-շոթն է հրապարակել կից գրառմամբ, որում ասված է․ ««Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկը տարածել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն։

Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և սուտ տեղեկություններ տարածելուց, ինչպես նաև հասարակության շրջանում ՀՀ բանակի հեղինակությունը վարկաբեկելուն ուղղված անհիմն փորձերից։

Նման հրապարակումները մոլորեցնում են հանրությանը՝ նպաստելով ապատեղեկատվության տարածմանը։

Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով:

Պաշտպանության նախարարությունը պատրաստ է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին ուղեկցել հոսպիտալ՝ տեղում իրականությանը ծանոթանալու նպատակով»:

 

facebook sharing button facebook