Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
29/7/2026
share

2026թ. առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ. դատախազություն

Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման համաձայն՝ Գլխավոր դատախազությունում ամփոփվել են Վերականգնված միջոցների միասնական հաշվին և Հարկ վճարողի միասնական հաշվին քրեական վարույթներով վերականգնված դրամական միջոցների, ինչպես նաև որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալները: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

«Գործարկման օրվանից՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 22 միլիարդ 290 միլիոն դրամ, որից 1 միլիարդ 169 միլիոն 212 հազար դրամը՝ 2026 թվականի 1-ին կիսամյակում: 

2026 թվականի առաջին կիսամյակում, Հարկ վճարողի միասնական հաշվին փոխանցվել է 5 միլիարդ 497 միլիոն 419 հազար դրամ:

 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ Քննչական կոմիտեում քննվող ընթացիկ քրեական վարույթներով որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների հանրագումարը կազմել է 141 միլիոն 316 հազար դրամ (2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում գումար չի արգելադրվել): 

2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող ընթացիկ քրեական վարույթներով որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների հանրագումարը կազմել է 110 միլիոն 132 հազար դրամ, 21 հազար 945 եվրո, 10 միլիոն 145 հազար ԱՄՆ դոլար, 87 հազար չեխական կրոն (1 միլիոն 383 հազար դրամն արգելադրվել է 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում)»,- նշվում է հաղորդագրությունում։

facebook sharing button facebook