Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
29/7/2026
share

«Տեղական ժողովրդավարության մեխանիզմները տեղը զիջել են համայնքներում տեղական ինքնիրավչությանը». Օլեգ Դուլգարյան

Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը գրում է․ «Տեղական ժողովրդավարության մեխանիզմները տեղը զիջել են համայնքներում տեղական ինքնիրավչությանը։

Ծայրահեղ է իրավիճակը համայնքներում հանքային թեմաներով երկրաբանական ուսումնասիրությունների և արդյունահանման հանրային քննարկումների կազմակերպման, իրականացման և համայնքների ավագանու կողմից որոշումների կայացման գործընթացներում, որտեղ ավելի հաճախ են սկսվել կայացվել որոշումներ, հակասող համայնքի բնակիչների և շահագրգիռ հանրության կարծիքներին, ոտնահարող տեղական ժողովրդավարության սկզբունքները։

Մասնավորապես՝

1. Համայնքներում շատացել են հանրային լսումները «թաքուն», ոչ մասնակցային ձևով կազմակերպելու և իրականացնելու դեպքերը։

2. Համայնքի ավագանու կողմից դրական որոշումների կայացումը՝ երկրաբանական ուսումնասիրություններ կամ արդյունահանում իրականացնելու համար, ի հակադրություն համայնքի բնակիչների և շահագրգիռ հանրության արտահայտած կարծիքի և դիրքորոշումների։

3. Համայնքի ղեկավարության կողմից, մինչ հանրային քննարկումները, նախաձեռնողների հետ նախապես, գործարք իրականացնելու դեպքերը, երբ նախաձեռնողներին հորդորում են, համայնքում ներդրումներ կատարել, համաձայնություն հայցելուց առաջ։

Այդպիսի դեպքերն արդեն շատ են՝ Փամբակ (Քարաբերդ, Արջուտ), Վեդի (Գինեվետ), Ստեփանավան, Վայք։ Ցանկը կարելի է շարունակել։

ՇՄԱԳ օրենքի փոփոխություններով, երբ համայնքի ավագանուն վերապահվեց համայնքի տարածքներում նախատեսվող գործունեությանը համաձայնություն տալու կամ չտալու լիազորությունը, դարձել է վտանգավոր, կոռուպցիոն ռիսկեր ստեղծող, տեղական ժողովրդավարության սկզբունքները ոտնահարող, շրջակա միջավայրը վտանգող։

ՇՄԱԳ օրենքի սույն հատվածն անհապաղ վերանայման և մեխանիզմների ամրապնդման կարիք ունի։

facebook sharing button facebook