Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
28/7/2026
share

Ֆրանսիայում շարունակում է մոլեգնել երկրորդ համաշխարհայինից հետո ամենախոշոր անտառային հրդեհները

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում (հատկապես Ժիրոնդ և Լանդեր դեպարտամենտներում) շարունակում են մոլեգնել երկրի պատմության մեջ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենածանր և աննախադեպ անտառային հրդեհները: Նախագահ Էմանյուել Մակրոնը և կառավարությունը իրավիճակը որակել են որպես բացառիկ ճգնաժամ, քանի որ տարեսկզբից ի վեր երկրում արդեն այրվել է ավելի քան 115,000 հեկտար անտառածածկ տարածք (որից 45,000 հեկտարը՝ միայն Ժիրոնդում): 

Բորդո քաղաքում և հարակից շրջաններում ծխի հսկայական ամպերի պատճառով օդի որակը գնահատվում է «ծայրահեղ վատ»: Վտանգավոր PM2.5 մասնիկների խտությունը 6 անգամ գերազանցել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անվտանգության շեմը։

CNN-ի հաղորդման համաձայն Հրդեհների պատճառով երկրում արձանագրվել է 10 զոհ: Նրանց թվում է 38-ամյա կամավոր հրշեջ Լորան Մանսոնը, ով մահացել է Բուշ-դյու-Ռոն շրջանում հերթապահության ժամանակ ջրատար մեքենայի վթարի հետևանքով: Վիրավորվել է առնվազն 88 հրշեջ:

Լուսանկարը՝ https://www.euronews.com/

facebook sharing button facebook