
Ինչպե՞ս են վերջին տարիներին Հայաստանում զարգացել համայնքային բնապահպանական շարժումները, ինչպիսի՞ ազդեցություն են ունեցել քաղաքացիական նախաձեռնությունները, և ինչպե՞ս են ռազմավարական դատական հայցերը (SLAPP) ազդում ակտիվիստների ու լրագրողների աշխատանքի և հանրային մասնակցության վրա։ Այս և այլ արդիական հարցեր եմ ընդգրկված «Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» համաժողովի օրակարգում։
Համաժողովն անցկացվում է այսօր, հուլիսի 28-ին, Երևանում, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ։
Ոլորտի փորձագետները, համայնքային ակտիվիստներն ու իրավապաշտպանները ներկայացրին էկոակտիվիզմի ոլորտում ձևավորված փորձը, առկա մարտահրավերներն ու նոր նախաձեռնությունները։
Համաժողովի հյուրերի թվում են ՀՀ-ում Չեխիայի Արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Էվա Սունդքուիսթը, Կանաչ խորդուրդների դաշնության էկոակտիվիստական շարժման անդամներ, բնապահպաններ, էկոակտիվիստներ։
Համաժողովի նպատակն է՝ տեսանելի դարձնել Հայաստանում էկոակտիվիստական շարժումների գործունեությունը և ձևավորել հարթակ համայնքային էկոակտիվիստական, բնապահպանական շարժումների փորձի, մարտահրավերների և հետագա համագործակցության հնարավորությունների քննարկման համար։
