
Ստեփանավան համայնքի բնակիչների դիրքորոշումը Շրջակա միջավայրի նախարարությանը հասցնելու համար նախաձեռնվել է ստորագրահավաք։
Այս մասին «Ստեփանավանն առանց հանք» ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Եթե դուք էլ եք դեմ Ստեփանավանի հանքայնացմանը, ապա անպայման միացեք ստորագրահավաքին։ Ստորագրահավաքին կարող եք միանալ երկու տարբերակով.
1. գրել անձնական նամակով, ուղղորդենք այդ պահին առկա ստորագրման կետեր Ստեփանավանի տարբեր մասերում
2. ինքնուրույն տպել ստորագրահավաքի ֆորման (կդնենք մեկնաբանությունների դաշտում), ստորագրել, ստորագրված թերթիկները փոխանցել աձննական նամակով պայմանավորվելու միջոցով։
Ստորագրահավաքին կարող են միանալ միայն Ստեփանավան խոշորացված համայնքում հաշվառված կամ մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիները»։
Հրապարակմանը կից ներկայացված է նաև ստորագրահավաքի տեքստը։
