Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
27/7/2026
share

Երբ դատը վերածվում է ճնշման․ Նազելի Վարդանյանը SLAPP գործընթացներում

Բնապահպան իրավաբան, «Հայաստանի անտառներ» Հասարակական կազմակերպության տնօրեն Նազելի Վարդանյանի դեմ Լիդիան Արմենիան 2026թ․ փետրվարի17-ին երկրորդ դատական հայցն է ներկայացրել՝ պահանջելով հերքել 2026թ․ հունվարի 20-ին panorama.am կայքում լույս տեսած հոդվածի վերաբերյալ հերքում և 6 000 000 ՀՀ դրամ, որպես գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման գումար։

Սա ընկերության երկրորդ հայցն է Նազելի Վարդանյանի դեմ, բայց ընդհանուր թվով երեք հայց կա, որով պատասխանողը Նազելի Վարդանյանն է։

Նազելի Վարդանյանի համար անհասկանալի թ ինչն է հերքելու, այն ինչ գրած է օրենքո՞ւմ։

Արդեն Մարդու իրավունքների դատարանում քննվող հայցը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն Նազելի Վարդանյանի դեմ ներկայացրել էր է 2018թ․ դեկտեմբերի 21-ին՝ 29.11.2018թ. տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Նազելի Վարդանյանի կողմից ներկայացված զրպատություն համարվող տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու, փոխհատուցման գումարի բռնագանձման և դատական ծախսի հարցի լուծման պահանջներով։

Այս հայցի վերաբերյալ դատարանը 2020թ․ հունիսի 10-ին որոշում էր ընդունել՝ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության հայցն ընդդեմ Նազելի Զավենի Վարդանյանի` զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին բավարարել էր մասնակի։ Հատկանշական է, որ հայցի մեջ նշված է, որ Նազելի Վարդանյանը այդ արտահայտությունը արել է 2018 թ․, բայց դատարանի վճռում նշված է, որ այդ արտահայտությունը Նազելի Վարդանյանն արել է 2019 թվականին։ Նզելի Վարդանյանը նշում է նաև, այն արտահայտությունները, որոնք ընկերությունը զրպարտություն է համարել, և իրեն պարտավորեցրել են հերքել, ինքն արել է ոչ թե մամուլի ասուլիսի ժամանակ, աշխատանքային հանդիպման ժամանակ։

Նազելի Վարդանյանի դեմ մեկ հայց էլ ներկայացրել է է Արամ Օսիկյանը և «ՄԵՏԱ ԳՈԼԴ» ՍՊԸ-ն 2025թ․ օգոստոսի 7-ին ՝ պահանջելով, որ Նազելի Վարդանյանը հերքի 2025թ․ հուլիսի 7-ին ժամը 18։00-ին Եղեգնաձորի մշակույթի պալատում (հայցում գրված է համայնքապետարանում․-խմբագրություն) տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ «ՄԵՏԱ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի և Արամ Օսիկյանի հասցեին հնչեցրած արտահայտությունները, ինչպես նաև պատասխանողներ Նազելի Զավենի Վարդանյանից և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՏԱՌՆԵՐ» ՀԿ-ից՝ համապարտության կարգով, հօգուտ Հայցվորներ «ՄԵՏԱ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի և Արամ Օսիկյանի բռնագանձել 1,000,000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ որպես զրպարտության միջոցով «ՄԵՏԱ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի գործարար համբավին և Արամ Օսիկյանի պատվին ու արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Այս հայցի քննությունը դադարեցվել է՝ հայցվող կողմի երկու անգամ անհարգելի բացակայելու հիմքով, որը հայցվորները բողոքարկում են համապատասխան ատյաններում։

facebook sharing button facebook