Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
27/7/2026
share

Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ

Հուլիսի 27-ին՝ ժամը 00։52-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտանիշ բնակավայրի մոտակայքում նավակը խափանվել է Սևանա լճում, նավակի վրա քաղաքացի կա․ ափին մոտեցնելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ։
 

facebook sharing button facebook