Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
26/7/2026
share

Սևանում ջրային սկուտերների բախումից տուժածներ չկան

Հուլիսի 26-ին՝ ժամը 15:02-ին, Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ միմյանց են բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները հայտնվել են ջրում։

Ջրափրկարարները լճից դուրս են բերել երկու քաղաքացու․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

ՆԳՆ փրկարար ծառայությունից քաղաքացիներին հորդորում են պահպանել զգոնություն, ջրային տրանսպորտից օգտվել միայն սթափ վիճակում՝ պահպանելով անվտանգության կանոնները։

facebook sharing button facebook