Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
26/7/2026
share

Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում` հուլիսի 26-ի ցերեկը, 27-28-ը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրպոպ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ։ Հուլիսի 26-31-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով։

Երևանում հուլիսի 26-ի ցերեկը, 27-28-ը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 26-31-ը երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

facebook sharing button facebook