Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
26/7/2026
share

Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ն է

Հուլիսի 26-ին, ժամը 18:00 լրանում է բուհերի ընդունելության մրցույթի լրացուցիչ փուլի /թափուր տեղերի համար/ հայտագրման վերջնաժամկետը։ Այս մասին հայտնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը։

 

«Հայտագրել կարելի է մինչև 6 մասնագիտություն, մրցույթը ըստ հայտերի հերթականության է։ Դիմումների շարժին հետևելով կարելի է գնահատել շանսերը և փոխել մասնագիտությունների տեղերը։ 

 

Հայտում փոփոխություններ կարելի է անել մինչև հայտագրման ավարտը, որից հետո համակարգը փակվելու է։  Արդյունքների հրապարակումը՝ հուլիսի 30-ին»,-հայտնել է Գրիգորյանը։

facebook sharing button facebook