
Սևանի համայնքապետարանը տեղեկացնում է․
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 28.12.2023 թիվ 2343-Ն որոշման հավելվածի` ս/թ օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Սեմյոնովկա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ գ. Սեմյոնովկա, 1-ին փողոց, 64 շենք) տեղի կունենա «ՆԵՔՍՏԳԵՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից Սևան համայնքի Սեմյոնովկա բնակավայրի 1-ին փողոց 16 հողամաս հասցեում արևային ֆոտովոլտային կայանի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքէջում (www.environment-gov.am):
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություն ստանալու համար դիմել «Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, envexpertise@env.am) :
Ակնկալում ենք ազդակիր Սեմյոնովկա բնակավայրի, հարակից բնակավայրերի, շահագրգիռ հանրության, կազմակերպությունների, մասնագետների ակտիվ մասնակցությունը:
