
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Հուլիսի 23-ին Դիլիջան քաղաքի հասցեներից մեկում հայտնաբերել, սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել և նախաքննական մարմին են ներկայացվել Աբովյան քաղաքի բնակիչ 32-ամյա և Երևանի բնակիչ 27-ամյա երկու տղամարդ։ Նույն օրը հայտնաբերվել, ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։
հուլիսի 18–ին Երևանի Մուրացանի փողոցում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել էր։ Դեպքի վայրում նռնակ էր հայտնաբերվել, որը չի պայթել: Ըստ տեղեկությունների՝ ավելի քան 30 կրակոց է հնչել։ Կրակոցների հետևանքով սպանվածը 20-ամյա Վահե Մկրտչյանն է, վիրավորվածը՝ 15-ամյա Գ. Մարգարյանը։
Հուլիսի 18-ին, միջադեպից հետո ՆԳՆ ոստիկանության ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվել էր դեպքի մասնակից անձանց ինքնությունը: 1 անձ ձերբակալվել և ներկայացվել էր նախաքննական մարմին:
Հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է:
