
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» կոնյակի, գինու և օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ նա ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով։
Հուլիսի 6-ին իրավապահները խուզարկություններ էին իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանողմի շարք ձեռնարկություններում, ինչից հետո Ծառուկյանը կալանավորվել էր։ Կապարակնքվել էին նրան պատկանող մի շարք ձեռնարկություններ։
Հուլիսի 17-ին Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու կոմբինատի կապարակնիքները հանվեցին։ Սակայն, այն դեռ չէր վերսկսել աշխատանքը։
