Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
24/7/2026
share

Ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել Եղվարդում․ 1 անձ ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման և ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում Եղվարդ քաղաքում բացահայտվել է ապօրինի գործող հրաձգարան։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է մեծ քանակությամբ տարբեր տեսակի զենք և ռազմամթերք։

1 անձ ձերբակալվել է։

Հանգամանքները պարզվում են։

facebook sharing button facebook