Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
23/7/2026
share

Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

«Ուժեղ Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և 1 մլրդ դրամ գրավ։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

 

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (փողերի լվացումը առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով: Հայտնում են Դատախազությունից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկու օր տևած քննությունից հետո բավարարել էր Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը, իսկ նրան ազատությունից զրկելու միջնորդությունը հետ էր ուղարկել։

facebook sharing button facebook